Մոսկվայում սպանված Վիգեն Աբրամյանցի ծնողները դիմել են Վլադիմիր Պուտինին

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին մետրոյում սպանված Վիգեն Աբրամյանցի ծնողները «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի միջոցով նամակ են հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Նրանք կոչ են արել երկրի ղեկավարին ակտիվորեն հակազդել Ռուսաստանում տարածվող ֆաշիզմին: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Երբ սպանում են ուրիշ ազգությունների զավակներին, դա արվում է ոչ միայն մեր, այլեւ ողջ ռուս ժողովրդի դեմ: Մեր ընտանիքի ողբերգությունը միակը չէ: Նմանատիպ հանցագործությունները աճում են օր-օրի»:



Միեւնույն ժամանակ, Աբրամյանցի ծնողները չեն հավատում, որ իրենց որդուն սպանել է Դենիս Կուլագինը` 17-ամյա դպրոցականը, որին բռնել են ապրիլի 24-ին: Սպանվածի հայր Ռաֆայել Աբրամյանցի խոսքերով, բոլոր ականտեսները պնդում են, որ սպանությունը կատարել են սքինհեդները: Նա ընդգծեց, որ փորձաքննությունը հաստատել է, որ Վիգեն Աբրամյանցի կրծքին կատարված դանակահարությունը պրոֆեսիոնալ է իրագործել, ընդ որում դանակը եղել է շատ երկար եւ սուր:



Հիշեցնենք, որ Դենիս Կուլագինը ձերբակալվելուց հետո խոստովանել է կատարած սպանությունը: Սակայն, Ռաֆայել Աբրամյանցը համոզված է, որ նա խոստովանել է ճնշման ներքո: «Տղան պարզապես տաք ձեռքի տակ է ընկել եւ նրան խնդրի առաջ են դրել. կամ 15 տարի ազգային ատելության հողի վրա կատարգված սպանության համար, կամ սովորական ծեծկռտուք: Համ էլ դու անչափահաս ես: Քեզ պայմանական կտան»,- հաղորդում է Lenta.ru-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---