Ֆլորիդա նահանգի նահանգապետ Ջեբ Բուշը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Ֆլորիդա նահանգի նահանգապետ Ջեբ Բուշը պաշտոնական հաղորդագրություն է հրապարակել, որտեղ ասվում է, որ «օսմանյան թուրքերը զանգվածային ոչնչացման են ենթարկել մեկ եւ կես միլիոն հայերի, որոնք դարձել են Ցեղասպանության զոհ»,-ասվում է ուղերձում: Ըստ հաղորդագրության, ապրիլի 24-ը Ֆլորիդայի նահանգում հայտարարվել է «Հայ զոհերի հիշատակի օր»: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, չնայած հսկայական ճնշմանը, պաշտոնավարման օրվանից մինչ այժմ ապրիլի 24-ի իր հայտարարություններում չի օգտագործել «Ցեղասպանություն» տերմինը, հաղորդում է «Հյուրիեթ» թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---