Պիտեր Սեմնեբի. Հարավային Կովկասի երեք երկրները տարբեր ուղղություններով են ընթանում

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի երեք երկրները տարբեր ուղղություններով են ընթանում: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովասկում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Այդպես, նրա խոսքերով, Վրաստանը հստակ կողմնորոշում է վերցրել դեպի Եվրամիություն եւ Արեւմուտք ընդհանուր առմամբ: Հայաստանն առանձնանում է նրանով, որ դեռեւս գտնվում է նրա շուրջ առաջացած մեկուսացման մթնոլորտի ազդեցության տակ, այստեղից բխող բոլոր սահմանափակումներով: «Ադրբեջանը բավականին հավասարակշռված քաղաքականություն է վարում իր գործընկերների եւ հարեւանների հետ: Նկատելի է ադբեջանցիների աճող վստահությունը սեփական ուժերի հանդեպ, ինչը կապված է էներգետիկ բումի հետ: Դա նաեւ անդրադառնում է Բաքվի արտաքին քաղաքականության եւ գործընկերների հետ նրա հարաբերությունների վրա»,-նշել է Պ.Սեմնեբին: Նրա խոսքերով, այդ երեք երկրները բախվում են իրենց պետական կառույցներն ու վարչակազմերն ամրապնդելու անհրաժեշտության հետ, հայտարարել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը: Ընդ որում Վրաստանն ու Հայաստանը հատուկ խնդիրներ ունեն իրենց «մեծ հարեւանների» հետ, առաջինը` Ռուսաստանի, երկրորդը` Թուրքիայի հետ, հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---