Եվրոպական հարեւանության քաղաքականությունը չի նախատեսում Հարավային Կովկասի երկրների անդամակցում ԵՄ-ին17 մայիսի 2006 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Թեեւ Եվրամիությունը առաջարկում է Հարավային Կովկասի երկրներին խորացված հարաբերություններ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում, այն չի նախատեսում Եվրամիությանն անդամակցելու հեռանկար: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովասկում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: «Կցանկանայի նշել, որ բալկանյան երկրների համար ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը հզոր դրդապատճառ էր, խթանելու համար բարեփոխումները: Հուսով եմ, որ Անդրկովկասում կլինեն բավարար լծակներ, խթանելու համար բարեփոխումները եւ լուծելու համար սառեցված հակամարտությունները, սակայն առանց վերը նշված միջոցի դա դժվար կլինի անել»,-հավելել է նա: Ըստ նրա, խոսքը հեռավոր հեռանկարի մասին չէ, որը դժվար է կանխատեսել, սակայն ներկայիս Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագիրը չի նախատեսում Հարավային Կովկասի երկրների անդամակցում ԵՄ-ին: Ինչպես հայտնի է, այդ քաղաքականությունը սկզբից տարածվեց Միջերկրականի երկրների, այնուհետեւ Ուկրաինայի եւ Մոլդովայի վրա: Անդրադառնալով նրան, թե ինչ կշահեն տարածաշրջանի երկրները Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրից, ԵՄ հատուկ ներկայացուցիչը հայտարարեց. «Այժմ պատրաստվում են գործողությունների կոնկրետ ծրագրերը Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի համար: Այդ աշխատանքն կավարտվի մինչեւ տարեվերջ: Դեռեւս կարելի է նշել միայն, որ Եվրամիության հաջորդ ֆինանսական շրջանում, 2007-2013 թթ., Հարավային Կովկասի յուրաքանչյուր երկրին կցուցաբերվի մի քանի հարյուր միլիոն եվրոյի օգնություն», հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |