ՎԱԱՎ. «Ախալցխայի ազատագրության բրիգադը» Վրաստանի ՆԳՆ մտացածին լեգենդն է18 մայիսի 2006 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 16-17 Վրաստանի հիմնականում հայաբնակ շրջաններում այդ ազգության հասցեին ուղղված սպառնալիքներով ահաբեկող թռուցիկներ են տարածվել անհայտ անձնաց կողմից «Ախալցխայի ազատագրությոն բրիգադի» անունից: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Ադրբեջանցիների ազգային վեհաժողովի (ՎԱԱՎ) նախագահ Դաշիղ Գյուլմամեդովը, նշելով, որ թռուցիկների վրա, ամենայն հավանականությամբ դրանց թուրքական եւ իսկլամական բնույթ հաղորդելու համար, պատկերվել են կիսալուսին եւ աստղ: Դա, ըստ ՎԱԱՎ նախագահի, ոչ այլ ինչ է, քան Վրաստանի ՆԳՆ հակահետախուզության բաժնի կողմից իրականացված դիվերսիա, ինչը նպատակ ունի հակաթուրքական տրամադրություններ բորբոքել Սամցխե-Ջավախքի հայերի շրջանում: Գյուլմամեդովը նշել է, որ այդպիսի դիվերսիոն գործողությունները նպատակ են հետապնդում հայերի մեջ այնպսի կարծիք ձեւավորել, որ եթե թուրք- մեցխեթները վերադառնան Սամցխե Ջավախք, ապա այդ շրջանի բնակիչների վրա ուղակի ճնշում կլինի Թուրքիայի կողմից:ՎԱԱՎ առաջնորդը հայտարարել է. «Մեզ նաեւ հայտնի է դարձել, որ թուրք-մեցխեթների շրջանում, որ ժամանակավոր ապաստան են գտել Ադրբեջանում, վերջերս լուրեր են տարածվել, որ Վրաստան վերադառնալու դեպքում, նրանք հարձակումների կենթարկվեն հայերի կողմից: Այդ երկու փաստերը համադրելով, պարզ է դառնում, որ Վրաստանի ՆԳՆ հակահետախուզության բաժինը կեղտոտ խաղ է տանում, ամեն կերպ ազգամիջյան երկպառակություն բորբոքելով հայերի եւ թուրք-մեցխեթների միջեւ»: «Ինչ վերաբերում է «Ախալցխայի ազատագրության բրիգադին»,- ասել է ՎԱԱՎ նախագահը,-ապա դա Վրաստանի վերը նշված գերատեսչության մտացածին լեգենդն է, որը, հաշվի չառնելով բոլոր միջազգային նորմերը, դիվերսիաներ է կազմակերպում իր քաղաքացիների նկատմամբ»: Ամփոփելով իր խոսքը` ՎԱԱՎ նախագահը համոզվածություն է հայտնել, որ Վրաստանի ազգային փոքրամասնությունները, որ տասնյակ տարիներով բարեկամամական հարաբերություններ են պահպանել ինչպես իրար միջեւ, այնպես էլ վրաց ժողովրդի հետ, ուշադիր կլինեն եւ հաշվի չեն առնի այդպիսի ցածրորոակ պրովոկացիաները, հայտնում է Ա-Ինֆո-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |