Ղարաբաղի հարցում պատասխանատվության կենտրոնացումը նախագահների վրա աննպատակահարմար է

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում աննպատակահարմար է պատասխանատվության կենտրոնացումը անձնապես երկու նախագահների վրա: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ 1992-1996 թթ. ռուս համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով, հակամարտության կողմերի հասարակական կարծիքը նույնիսկ պատրաստ չէ փոխադարձ եւ հավասարակշռված զիջումների: «Իրենք նախագահներն էլ այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանք չեն տանում: Այս պայմաններում ցանկացած զիջման համար նրանց միեւնույն է կմեղադրեն դավաճանության մեջ: Ավելի լավ է բանակցել թիմով, պատվիրակություններով, ինչը թույլ կտար բաշխել պատասխանատվությունը կայացվելիք որոշումների համար»,-ասել է նա: Ռուս դիվանագետը գտնում է, որ հատկապես կարեւոր է նախապատրաստել հասարակական կարծիքը փոխզիջումների` («ինչպես պատերազմի ընթացքում աշխատանք էր տարվում հակամարտության կողմերի խորհրդարանականների հետ, նպաստելու համար «խաղաղության կուսակցությունների» ստեղծմանը»): Ի դեպ, շատերը չեն հասկանում, որ խորհրդարանների ղեկավարների «Բիշքեկի արձանագրությունը» ընդամենը քաղաքական փաստաթուղթ է, որը կոչ էր անում դադարեցնել մարտական գործողությունները եւ որը չունի ոչ մի իրավական հիմք` դա համաձայնագիր չէ հրադադարի մասին»,-ընդգծել է Վլադիմիր Կազիմիրովը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
    Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
    Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
    ---