Ալեքսադր Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել միջազգային ասպարեզում Բելառուսիային աջակցելու համար

PanARMENIAN.Net - Բելառուսիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկոշենկոն բարձր է գնահատել Բելառուսիայում Հայաստանի դեսպան Սուրեն Հարությունյանի ներդրումը հայ-բելոռուսական երկկողմանի հարաբերությունների զարգացման մեջ, հայտնում է Հայաստանում Բելառուսիայի դեսպանատան կայքը: Մայիսի 22-ին Սուրեն Հարությունյանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ կայացած հանդիպման ժամանակ Բելառուսիայի նախագահը նշել է. «Դուք ոչ միայն մեր բարեկամ երկրի դեսպանն եք, այլեւ մեր ընկերն եք: Չեմ հիշում որեւէ դեպք, որ Դուք լռեիք, էլ չեմ ասում, որ բացասաբար խոսեիք մեր երկրի մասին: Դուք ցավել եք Բելառուսիայի համար, ինչպես Հայաստանի համար: Այդպիսի մարդկանցից դժվար է բաժանվել, նրանք միշտ պետք է աշխատեն երկկողմանի բարեկամական հարաբերությունների զարգացման համար»:



Ա. Լուկոշենկոն ընդգծել է, որ Սուրեն Հարությունյանը 7 տարի առաջ իր դիվանագիտական առաքելությունը սկսել է «զրոյից»` դիվանագիտական, քաղաքական, տնտեսական բնագավառներում: Նրա խոսքերով, «երկկողմանի սերտ հարաբերությունների ճանապարհն արդեն կառուցվել է»: Այդ մասին, մասնավորապես, վկայում է երկոկղմանի ապրանքափոխանակության աճի տեմպերը: Բելոռուսիայի նախագահը համոզվածություն է հայտնել, որ Սուրեն Հարությունյանի հետեւորդը նրա ուղին կշարունակի մեր երկրների երկկողմանի կապերի զարգացման համար: Ալեքսադր Լուկոշենկոն շնորհակալություն է հայտնել միջազգային ասպարեզում Բելոռուսիային աջակցելու համար: «Մենք զգում ենք ձեր երկրի աջակցույունն ու օգնությունը միջազգային կազմակերպություններում, բոլոր միջազգային միջոցառումներում: Հայաստանը` որպես մեր բարեկամ երկիր, միշտ մեզ օգնել է»:



Իր հերթին, Հայաստանի դեսպանը նշել է, որ Բելառուսիայի նախագահի, կառավարության աջակցությունը հիմք է դարձել երկկողմանի հարաբերությունների ամրապնդման համար: «Յոթ տարի աշխատելով Բելառուսիայում ես միշտ պաշտպանել եմ նրա շահերը: Եվ այս բոլոր տարիների ընթացքում չի եղել դեպք, որ տատանվեմ ձեր երկրի եւ նախագահի առումով»,- ասել է դեսպանը: Սուրեն Հարությունյանը Ալեքսանդր Լուկոշենկոյին նվիրեց իր վերջերս լույս տեսած գիրքը` «Մարդիկ, տարիներ, կյանք» վերնագրի ներքո:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---