Հայոց ցեղասպանությունը ոչ միայն պատմական փաստ է, այլեւ իրավաբանական հասկացություն23 մայիսի 2006 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Պատմությունը պատմաբանների տոհմական կալվածքը չէ: Հայոց ցեղասպանությունը ոչ միայն պատմական փաստ է, այլեւ իրավաբանական հասկացություն, որը ձեւակերպված է Ֆրանսիայի Քրեական օրենսգրքում: Այդ մասին ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում հայտարարել է «Դեմոկրատական շարժում միություն» կուսակցության պատգամավոր եւ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Նիկոլյա Սարկոզիի խորհրդական Պատրիկ Դեւեջյանը: Նրա խոսքերով, խորհրդարանը իրավաբական հարցերով զբաղվելու իրավունք ունի: «Ես ազատ, գիտա-իրավական հետազոտությունների կողմնակից եմ: Մեր կողմից այսօր քննարկվող խնդիրը լկտիորեն արտահայտված թուրքական մերժումն է: Օրենսդիր մարմինների միջամտությունն անհրաժեշտ է միջհամայնքային բախումներից խուսափելու համար»,- նշել է նա:Դեւեջյանը ընդգծել է, որ արտգործնախարարը հասկացրել է պատգամավորներին, որ «պետք չէ վշտացնել Թուրքիային` ընդունելով այդ օրինագիծը»: ՆԳՆ խորհրդականը գտնում է, որ ամոթալի է, երբ Ֆրանսիայի արտգործնախարարը ընդգծում է Ֆրանսիայի եւ Թուրքիայի տնտեսական հարաբերությունների կարեւորությունը: «Արդյոք պե՞տք է հիեշեցնել, որ Ցեղասպանության ժամանակ ոչնչացվել է 1,5 մլն. մարդ: Բացի այդ, շուկայական տնտեսությունը չի ենթարկվում Անկարայի հրամաններին: 2001 թվականին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք: Թուրքիան սպառնաց պատժամիջոցներ կիրառել: Սակայն հաջորդ տարի մեր արտահանումը Թուրքիա աճեց 32 տոկոսով»,- նկատել է Պատրիկ Դեվեջյանը, գրում է «Ազգ» թերթը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել Կոորդինատները հստակեցվել են ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին |