Ֆաշիզմի ու անհանդուրժողականության հարցը Ռուսասատնում ավելի սուր է, քան ԵԽ այլ երկրներում30 մայիսի 2006 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Ֆաշիզմի ու անհանդուրժողականության հարցը Ռուսասատնում անշուշտ ավելի սուր է, քան Եվրոպայի խորհրդի այլ անդամ-երկրներում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը: Նրա խոսքերով, պետք է ավելի ուշադիր հետեւել Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ Եվրոպայի կոմիտեի եզրահանգումներին, եւ «ոչ մի դեպքում չբողոքարկել դրանք»: «Դժվար է հերքել այն փաստը, որ անհանդուրժողականությունը, ծայրահեղականությունը, ազգայնամոլությունը Ռուսաստանի համար արդիական խնդիրներ են: Ազգայնամոլության ու անհանդուրժողականության հարցի լուծումը նախ եւ առաջ մեր սեփական շահերից է բխում»,- նշել է Կոսաչովը:Իր հերթին, Ռուսաստանի լրագրողների միության գլխավոր քարտուղար Իգոր Յակովենկոն գտնում է, որ Եվրահանձնախմբի կոչերը առաջին հերթին պետք է ուղղված լինեն գործադիր իշխանությանն ու իրավապահ մարմիններին: Նրա կարծիքով, հենց նրանք են, որ «չեն իրականացնում օրենքները կամ իրականացնում են ընտրովի կարգով»: Մասնավորապես, նա նշել է, որ «Ռուսաստանում նույնիսկ ռասայական ատելության վրա կյատարված սպանության համար դատում են որպես խուլիգանության, իսկ տրանսպարանտ կախելու համար դատում են երեք տարով»,- գրում է BBC-ի ռուսակա ծառայությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |