Չճանաչված պետություններն ինքնորոշման իրավունք ունեն, հայտարարում է ՌԴ ԱԳՆ-ն

PanARMENIAN.Net - «Դիվանագիտական սենսացիա» ու «անջատողական ռեժիմի ճանաչում» անվանեցին ռուսական մամուլում ՌԴ ԱԳՆ հայտարարությունը: Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Կամինինն առաջին անգամ հայտարարեց, որ հետխորհրդային տարածքի չճանաչված պետությունները ինքնորոշման իրավունք ունեն: «Մենք հարգանքով ենք վերաբերվում տարածքային ամբողջականության սկզբունքին: Սակայն դեռւես այդ ամբողջականությունը Վրաստանի դեպքում ավելի շուտ հնարավոր վիճակ է, քան քաղաքկան-իրավական իրականություն: Հարավ-օսյան սկզբնական դիրքորոշումը հիմնվում է միջազգային հանրության կողմից նույնպես ընդունված սկզբունքի` ինքնորոշման իրավունքի վրա»,- հայտարարել է նա:



«Կոմմերսանտը» գտնում է, որ Մոսկվան այդ հայտարարությամբ իր վերաբերմունքն է ցուցաբերել Մոլդավայի ու Վրաստանի տարածքից ռուսական զորքերի դուրս բերելու Արեւմուտքի պահանջների նկատմամբ: «Դա նշանակում է, որ Մոսկվայի արտաքին քաղաքականության կոնցեպցիան հետխորհրդային տարածքում կտրականապես փոխվել է: Այժմ , որպեսզի Ռուսաստանն իր ազդեցությունը պահպանի ԱՊՀ արեւմտամետ հատվածի վրա, նա պատրաստ է ճանաչել Մերձդնեստրի, Աբխազիայի ու Հարվային Օսիայի անժատողական ռեժիմները»,- գրում է թերթը:



«Բոլոր տեսակի անջատողականները անկախության իրավուքն ունեն»,- գոչում է «Նեզավիսիմայա գազետեյի» առաջին էջի վերնագիրը: Նա համեմատում է Անդրկովկասի իրադրությունը Բալկաններում գործերի դրության հետ, եւ հիշում է վերջերս Չերնոգորիայում կայացած հանրավքեն` Սերբիայի կազմից դուրս գալու կապակցությամբ, ինչպես նաեւ Կոսավյաի անկախանալու ձգտումը: Դիվանագետի հայտարարությունը համապատասխան տպավորություն թողեց: «Չճանաչված հանրապետություններում շտապեցին ողջուրնել Կամինինի հայտարարությունը: Վրաստանում կտրուկ պատասխան են պատրաստում ու հիշեցնում են, որ Մոսկվան այդպիսի հայտարարություններով շուտով ինքն իր տանը կհրահրի «ինքնիշխանությունների շքերթը»: Պետք չէ կասկածել, որ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը ամենաքիչը երկիմաստ կհասկանան ԱՄՆ-ում ու ԵՎրոպայում»,- ասում է «Նեզավիսիմայա գազետան» եւ կանխատեսում է Վրաստանի հետ հարաբերությունների լարում, ինչպես նաեւ Մոսկվայի հասցեին Վաշինգթանի կողմից հնչող նախատինքներ` հետխորհրդային տարածքում սխալ քաղաքականության առումով:



«Կամինինի հայտարարությունն առաջին դեպքն է, երբ Ռուսաստանը կասկածի տակ դրեց Վրաստանի տարածքային ամբողջականությունը»,- «Վեդոմոստի» թերթում հայտարարում է Ռուսաստանի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ԱՊՀ բաժնի ղեկավար Ալեքսանդր Սկակովը: Հայտարարությունը ամենայն հավանականությամբ պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը «Վրաստանի հետ հետագա բանակցությունների ներուժը գրեթե սպառված է համարում», գտնում է փորձագետը: Դիտորդների կարծիքով, դիվանագետները փորձում էին «հրահրել Վրաստանին», սակայն Մոսկվայի ու Թբիլիսիի միջեւ ուղղակի ընդհարում պետք չէ սպասել, դա կողմերից ոչ մեկին ձեռնտու չէ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---