Ս.Մանն. Ռ.Քոչարյանն ու Ի. Ալիեւը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանրամասները

PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Բուխարեստում ընթացող բանակցություններում տիրել է բարենպաստ մթնոլորտ: Տեղի է ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների մանրամասն քննարկում: Այդ մասին Բուխարեստում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը: Ըստ նրա, կողմերը զրուցել են 2,5 ժամ: Իր հերթին ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը, արտահայտելով Ռուսաստանի դիրքորոշումը բանակցային գործընթացում, նշել է, որ այդ հարցի լուծումը չի կարելի բարդել միայն հակամարտության երկու կողմերի վրա: «Նրանք պետք է համաձայնության գան ինքնուրույն, սակայն միջնորդների օգնությամբ: Հիմնականում կողմերն իրենք են պատասխանատու համաձայնության հասնելու համար»,-ասել է Մերզլյակովը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---