Հայոց ցեղասպանություն. Ֆրանսիայի հրեա ուսանողները դատապարտում են երկրի խորհրդարանը 6 հունիսի 2006 - 20:07 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հրեա ուսանողների միությունը (ՖՀՈՒՄ) դատապարտել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի խորհրդարանականներին մայիսի 18-ին կայանալիք` Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ սահմանող օրինագծի քվեարկությունը հետաձգելու համար: Այդ մասին ասվում է Paris Update հանդեսի ինտերնետ-էջում: «Թուրքիայի կողմից հնարավոր քաղաքական եւ տնտեսական պատժամիջոցների պատճառաբանումը վիրավորական է 1915թ. ոչնչացված 1,5 մլն հայերի հիշատակի հանդեպ: Արդարության հաստատումը եւ բարոյական պարտքը առաջնային են երկրի քաղաքական ղեկավարության գործունեության համար»,-գտնում է ՖՀՈՒՄ-ը: «Կրիֆի» եւ «Բնայ Բրիտ» կազմակերպությունների ֆրանսիական բաժանմունքները նույնպես պահանջել են, որ Հայոց ցեղասպանությունը եւ Ռուանդայի ցեղասպանությունները նույնպիսի հանցագործություն համարվեն, ինչպես Հոլոքոսթը: «Ճիշտ է, դա շատ նուրբ հարց է, քանի որ վերաբերում է Ֆրանսիայի եւ Իսրայելի հարաբերություններին Թուրքիայի հետ, սակայն մենք շարունակում ենք, ինչպես նախկինում, մնալ հայերի կողքին մինչեւ Ցեղասպանության լիակատար ճանաչումը»,-նշել է են «Բնայ Բրիտի» ներկայացուցիչները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ |