Հունիսի 13-ին Սոչիում տեղի կունենան Ա-320 ինքնաթիռի վթարի զոհերի հիշատակին նվիրված սգո միջոցառումներ12 հունիսի 2006 - 20:12 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 13-ին Սոչի կժամանեն կործանված Ա-320 օդանավի զոհված ուղեւորների հարազատները` սգո միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը: Նրա խոսքերով, սգո միջոցառումների ժամանակ Սոչիում կտեղադրվի Ա-320-ի վթարի զոհերի ապագա հուշարձանի հիմնաքարը: Զոհվածների հարազատներին կդիմավորեն Սոչի քաղաքի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Սգո արարողությանը կմասնակցեն Սոչիի հայկական հյուպատոսության, Կրասնոդարի մարզի վարչակազմի ներկայացուցիչները: Հայկական օդանավը կործանվեց մայիսի 3-ին: Օդանավի բոլոր ուղեւորները եւ անձնակազմի անդամները զոհվեցին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |