Վաշինգտոնը ճանաչել է Չերնոգորիան որպես նոր անկախ պետություն

PanARMENIAN.Net - Ամերիկայի Միացյալ Նահանգներրը ճանաչել են Չերնոգորիան որպես անկախ պետություն: Այդ մասին հունիսի 13-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը: «Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչել են Չերնոգորիայի Հանրապետությունը որպես ինքնիշխան եւ անկախ պետություն»,-նշել է Ռայսը հայտարարության մեջ, որը պաշտոնապես ընթերցել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Շոն Մաքքորմակը հունիսի 13-ին մամուլի համար ամենօրյա ասուլիսի ժամանակ: «Չերնոգորիայի ճանաչման մասին որոշումն ընդունվել է նրա կառավարության խնդրանքից հետո եւ սահմանադրական խարտիայի դրույթներին համաձայն, որի հիման վրա ստեղծվել էր Սերբիայի եւ Չերնոգորիայի պետական միությունը: Սերբիայի եւ Չերնոգորիայի միջեւ խարտիան նախատեսել է այն միջոցները, որոնց օգնությամբ Չերնոգորիայի ժողովուրդը կարող է արտահայտել իր կամքն անկախության վերաբերյալ: Մենք շնորհավորում ենք Չերնոգորիայի ժողովրդին մայիսի 21-ին անկախության վերաբերյալ խաղաղ եւ ժողովրդավարական քվեարկության կապակցությամբ: Ազատ եւ անկախ պետությունների շարքում գտնվելու պատիվը նախատեսում է նաեւ ողջ Չերնոգորիայի ժողովրդի իրավունքներն ու բարգավաճումը, ազատության առաջընթացն ու պաշտպանությունը ապահովելու մարտահրավեր, ինչպես նաեւ պատասխանատվություն երկրների ընկերակցությունում դրական ներդրում ունենալու համար»,-ասել է Ք.Ռայսը:

Իր հերթին Շ.Մաքքորմակը նշել է, որ առաջիկա օրերին ԱՄՆ-ն կքննարկի Չերնոգորիայի առաջարկը դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթաց սկսելու վերաբերյալ, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային տեղեկատվական ծրագրերի բյուրոն:



Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւս ճանաչեց Չերնոգորիայի անկախությունը հունիսի 12-ին: Դա արեց նաեւ Մեծ Բրիտանիան: Չերնոգորիան անկախություն հռչակեց հունիսի 3-ին այն բանից հետո, երբ ընտրությունների գծով միջազգային տեսուչները ճանաչեցին մայիսի 21-ին անցկացրած նրա խաղաղ հանրաքվեի օրինականությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---