Նիժնի Նովգորոդում դատում են հայի սպանության մեջ մեղադրվող սափրագլուխների15 հունիսի 2006 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Նիժնի Նովգորոդի Սորմովի շրջանի դատարանում սկսվել է դատական գործընթաց տեղացի երկու երիտասարդների նկատմամբ, որոնք հանդիսացել են սափրագլուխների կազմակերպության անդամներ, ազգային թշնամանքի հրահրման ու հայի սպանության մեղադրանքով: Այդ մասին հայտնել է Պրիվոլժիայի դաշնային շրջանի Ռուսաստանի ՆԳՆ Գլխավոր վարչության մամլո-ծառայությունը: Մամլո ծառայության տվյալներով, Ալեքսանդր Բոյցովը մեղադրվում է ծայրահեղական գործողությունների հանրային կոչերում, ինչպես նաեւ ատալության հրահրման ու մարդկային արժանապատվության ստորացման մեջ` ազգային պատկանելությունից ելնելով: Նրա ծանոթ Ռոման Լավրենտյեվը մեղադրվում է կանխամտածված սպանության մեջ:Ինչպես հայտնել են մամլո ծառայությունում, հետաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ անցյալ տարվա սեպտեմբերի 17-ի երեկոյան Բոյցովը, ալկոհոլային խմիչքներ օգտագործելով, Լավրենտյեվի եւ այլ երիտասարդների հետ կոչեր էր անում բռնություն կիրառել ոչ սլավոնական ազգության մարդկանց նկատմամբ: Նույն երեկոյան, երիտսարդների նույն խմբի հետ նկատել են կովկասյան արտաքինով երկու տղամարդկանց, որոնցից մեկը Թոմաս Ամարյանն էր: Կովկասցիները ծխախոտ չեն ունեցել, որ նրանցից խնդրում էր Լավրենտյեվը, եւ, վախենալով հնարավոր ծեծից, նրանք փորձել են փոխչել այդ խմբից, նշել է գործակալության զրուցակիցը: Չստանալով ծխախոտ` հարբած Լավրենտյեւը որոշել է սպանել Ամարյանին եւ վազել է նրա հետեւից: Երբ հայը սայթաքել եւ ընկել է, սափրագլուխը, հասնելով նրան, գրպանից հանել է դանակը եւ սկսել է հարվածել: Ստացված վերքերից տուժածը մահացել է թիվ 12 քաղաքային հիվանդանոցում: Հարձակման ենթադրյալ մասնակիցների որոշման եւ ձերբակալման համար ՌԴ ՆԳՆ ՊԴՇ ԳՎ-ի «Տ» կենտրոնի աշխատակիցներից պահանջվեց երկու ամիս, ավելացրել են մամլո ծառայությունում, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |