Պաշտոնական Բաքուն փորձում է վարկաբեկել հայկական կողմին

PanARMENIAN.Net - «Տարածելով հայերի կողմից ադրբեջանական գյուղերի հրդեհման ու ԼՂՀ Պաշտպանության հսկողության տակ գտնվող տարածքներում մշակութային հուշարձաննհերի ոչնչացման վերաբերյալ տեղեկատվություն` Ադրբեջանը այդպիսով փորձում է չեզոքացնել միջազգային հանրության վերաբերմունքը Նախիջեւանի հնագույն հայկական գերեզմանի ոչնչացման փաստի նկատմամբ»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո-ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների յուրաքանչյուր իր համար անհաջող փուլից հետո, տվյալ դեպքում խոսքը Բուխարեստում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին է, պաշտոնական Բաքուն փորձում է վարկաբեկել հայկական կողմին: «Ադրբեջանական իշխանությունները մաքսիմալիստական դիրքորոշում են գրավում` մեծացնելով հակահայկական պրոպագանդան: Նրանք պատրաստ չեն զիջումների, ինչը, իր հերթին, բարդացնում է հակամարտության կարգավորման գործընթացը»,- Սենոր Հասրաթյան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---