Նամիկ Թան. Թուրքիան չի մասնակցել ԿՀՎ գաղտնի գործողություններին

PanARMENIAN.Net - Թուրքիան չէր կարող եւ չէր պատրաստվում որեւէ մասնակցություն ունենալ ԿՀՎ գաղտնի գործողություններին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Նամիկ Թանը: Նրա խոսքերով, Թուրքիան պետք է հանվի այն 14 երկրների ցուցակից, որոնք, ըստ ԵԽԽՎ զեկույցի, մասնակցել են ԿՀՎ գաղտնի տեղափոխություններին: Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղարը նաեւ բացառել է Թուրքիայում գտնվող Ինջիրլիկի ՌՕՈՒ ռազմակայանի օգտագործումը ԱՄՆ-ի «ինքնաթիռ բանտերի» համար:



Թանը նաեւ իր կարծիքն է հայտնել Amnisty International-ի զեկույցի մասին, որում ասվում է, որ Հակաահաբեկչական օրենքը, որ քննարկվում է երկրի խորհրդարանում, հանդիսանում է միջազգային օրենքի ոտնահարման պրոպագանդա: «AI-ի, այդպիսի այլ կազմակերպությունների կամ մարդկանց հայտարարությունները պետք չէ լուրջ ընդունել»,- նշել է նա:



Ինչ վերաբերում է Ինջիրլիկի ռազմակայանին, ապա նա նկատել է, որ այն հանդիսանում է Թուրքիայի ՌՕԿ-ը եւ երկրի ղեկավարությունը տեղյակ է այնտեղ տեղի ունեցող բոլոր գործողություններին: Իր հերթին, Թուրքիայի արտգործնախարար Աբդուլահ Գյուլը հերքել է մեղադրանքները, որ չվերթերը իրականացվել են Ստամբուլի օդանավակայանից Sabina ընկերության կողմից, հայտնում է ABHaber գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---