Ա.Ղուկասյան. Ապագան` ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններինն է21 հունիսի 2006 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ադրբեջանը ջանքեր է գործադրում հետ շրջելու համար պատմությունը, զրկելու համար ղարաբաղցիներին ազատությունից եւ անկախությունից, որը նրանք նվաճել են անդառնալի կորուստենրի գնով: Դա անհեռանկարային ճանապարհ է: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը` Ստեփանակերտում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` անցյալը, ներկան, ապագան» խորագրով միջազգային խորհրդաժողովի բացմանը: «Համոզված եմ, ապագան` ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններինն է, որոնք ուղղված կլինեն խնդրի փոխշահավետ լուծման եւ երկու պետությունների միջեւ համագործակցության հաստատման ուղիների որոնմանը: Ցանկանում եմ հավատալ, որ այս խորհրդաժողովը կնպաստի տարածաշրջանում ստեղծված իրողությունների առավել խորը իմաստավորմանը, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի պատմությանն ու մշակույթին, նրա հոգեւոր ժառանգությանը, ինչպես նաեւ ԼՂՀ գործունեության քաղաքական-իրավական ասպեկտներին, մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներին: Ցանկանում են խորհրդաժողովին հաջող եւ բեղմնավոր աշխատանք»,-հավելել է Արկադի Ղուկասյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |