Լիտվայի նախագահը պարզապես չի կարող պատկերացնել Եվրամիությունն առանց Թուրքիայի

PanARMENIAN.Net - Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը հավաստիացրել է Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերին նրանում, որ չի պատկերացնում ԵՄ-ն առանց Թուրքիայի եւ խոստացել է օգնել եվրոպական հասարակություն ինտեգրվելու ճանապարհին: «Ես պարզապես չեմ կարող պատկերացնել Եվրամիությունն առանց Թուրքիայի: Ես ընդունում եմ, որ դա չի կատարվի մեկ գիշերվա ընթացքում, սակայն կարող եմ ձեզ հավաստիացնել եվրոպական մակարդակով մեր օգնության մեջ եւ, որ ձեր անդամագրությունը Եվրոպայի հասարակություն մերինից երկար չի տեւի»,- ասել է Վալդաս Ադամկուսը: Լիտվան ԵՄ անդամ է դարձել 2004 թվականին. ԵՄ-ում նրա անդամակցության բանակցությունները տեւել են 10 տարուց ավել: Իր հերթին, թուրք նախագահը նշեց, որ բարձր է գնահատում Լիտվայի աջակցությունը Թուրքիային` վերջինիս ԵՄ անդամագրվելու ճանապարհին:



Շոշափելով տարածաշրջանային համագործակցության հարցը` նախագահները շեշտել են, որ Անդրկովկասի պետություններն ու Թուրքիան կարեւոր տեղ են ստանում այլընտրանքային էներգակիրների ապահովման հարցում: «Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները հոյակապ հարեւանային հարբերությունների օրինակ է: Այդպիսով լավանում են նաեւ Ձեր հարաբերությունները Վրաստանի հետ: Այդ սերտ կապերն օգտակար են ոչ միայն համագործակցող կողմերի, այլեւ ամբողջ տարածշրջանի համար: Համատեղ նախագծերը, ինչպիսիք են նավթամուղը եւ գազամուղը, կարող են շատ կարեւորվել Եվրոպայի պետությունների էներգետիկ անկախության եւ անվտանգության ամրապնդման հարցում»,- ասել է Ադամկուսը` նշելով, որ Լիտվան շահագրգռված այդ նախագծերի ընդլայնամն հարցում մինչեւ Բալթիկ ծովը, հայտնում է Թրենդը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---