ԱՄՆ աշխատակազմը փորձում է արագացնել Հարավային Կովկասի քաղաքական գործընթացները

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի ելույթը հանդիսանում է ոչ թե անփորձության արդյունք, ինչպես գտնում են մի շարք հայ քաղաքական գործիչներ, այլ ԱՄՆ աշխատակազմի փորձը արագացնել տարածաշրջանի քաղաքական գործընթացները: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Թուրքիայի բաժնի ղեկավար, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, արդեն կան այն բանի նշանները, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական դրությունը սկսեց փոփոխվել, եւ այն status quo-ն, որն արդեն գոյություն ունի 12 տարի, փոփոխվելու տենդենցներ ունի: «Ես երկու գործընթաց նկատի ունեմ. Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրս բերումը եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցման ավարտը»,- նշել է նա:



Ռուբեն Սաֆրաստյանը նկատել է, որ ԱՄՆ աշխատակազմը որոշակի քայլեր է ձեռնարկում, եւ ապագան ցույց կտա, որքանով «նոր կուրսը» կյանք կստանա: «Կան Հայաստանի վրա ճնշման մեծացման փորձեր, ընդ որում, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ակնհայտ են Հայաստանին ՆԱՏՕ-ի տարածք ներգրավելու ջանքերը: Ինչպես հայտնի է, Վրաստանն ամբողջ ուժերով ձգտում է մտնել Դաշինք եւ նրան, ամենայն հավանականությամբ, կընդունեն, գոնե ի հեճուկս Ռուսաստանի: Հայաստանի գործողությունները ճնշման դեմ պետք է համապատասխան լինեն: Ես այդպիսին եմ համարում ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որում ասվում է, որ «Հայաստանը պնդելու է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի բանակցությունների անցկացումը»: Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների վերականգնմանը, ապա Ադրբեջանը դեռ բավական առավելություն չունի, որպեսզի դիմի Ղարաբաղյան հարցի ուժային կարգավորմանը: Ռազմական հավասարակշռությունը դեռ պահպանվում է, ինչը չի կարելի ասել տարածաշրջանի աշխարհաքաղաքական դրության մասին, ինչի մասին ես արդեն խոսել եմ»,- ասաց հայ քաղաքագետը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
    Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
    Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
    ---