ԱՄՆ-ում հետաձգվել է «Օսմանյան կայսրություն. Պատերազմի մեքենա» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը28 հունիսի 2006 - 18:41 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում հետաձգվել է «Օսմանյան կայսրություն. Պատերազմի մեքենա» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը պետք է ցուցադրվեր «History» հեռուստաընկերությամբ հունիսի 22-24, սակայն հանվել է եթերից առանց բացատրությունների: Ի պատասխան հեռուստադիտողների հարցերին` ցուցադրման հետաձգման վերաբերյալ, ասվել է, որ «ֆիլմը դեռ մոնտաժված չէ»: Ենթադրվում է, որ ֆիլմը կցուցադրվի հուլիսի 24-ին: Ֆիլմի DVD-ն վաճառքում է եղել «History» հեռուսաընկերության ինտերնետ կայքում, սակայն հետագայում վաճառքի մասին ինֆորմացիան հանվեց: Փաստագրական կինոնկարը պատմում է Օսմանյան կայսրության մասին` դրա ծնունդից մինչեւ անկումը, հայտնում է Zaman թերթը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |