Թուրքիա. Հոգեկան հիվանդը հարձակվել է կաթոլիկ քահանայի վրա

PanARMENIAN.Net - Կիրակի օրը Թուրքիայում, հոգեկան հիվանդ տղամարդու հարձակման հետեւանքով վիրավորվել է կաթոլիկ քահանա: Միջադեպը տեղի է ունեցել սեւծովյան նավահանգստային քաղաք Սամսունում: 74-ամյա հայր Պյեռ Բրունիսենը, ծագումով ֆրանսիացի, հոսպիտալացվել է ազդրում դանակից վնասվածք ստանալով, հիմա նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Ինչպես հայտնում է AFP-ն, հղում կատարելով ոստիկանության տվյալներին, հարձակումը կատարվել է քաղաքի աշխույժ փողոցներից մեկում քահանայի եկեղեցուց` իտալական կաթոլիկ Մայր Դոլորոզայի եկեղեցուց, մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորության վրա: Քաղաքագլուխ Հասան Բասրի Գուզելողլուն պատմել է գործակալությանը, որ 47-ամյա հարձակվողը, ըստ պայմանավորվածության, հանդիպել է հոգեւորականի հետ եկեղեցում, որից հետո այդ մարդը նրան դուրս է հանել փողոց` խոստանալով վերդարձնել դրամական պարտքը: Հանցագործը, որի անունը դեռ հայտնի չէ (հայտնում են միայն ինիցիալները), հանձնվել է ոստիկանությանը պատահածից քիչ անց: Ինչպես հայտնել է Սամսունի քաղաքապետը, նախնական հետաքննության ժամանակ հայտնի է դարձել, որ հարձակվողը բժշկական հաշվառման տակ է գտնվում` «շեզոֆրենիա» դիագնոզով:



Մինդեռ, Anatolia-ն լրատվական գործակալությունը, հղում կատարելով ոստիկանությունում առկա անանուն աղբյուրին, հաղորդում է, որ հարձակվողը մինչ այդ բողոքել էր հայր Բրունեսենի դեմ` քրիստոնեության պրոպագանդայի համար: Բացի այդ, այդ տղամարդը ձերաբակվել էր մոր սպանության մեջ կասկածանքի կապակցությամբ:



Թուրքիայում այս միջադեպն արդեն երրորդ հարձակումն է հանդիսանում կաթոլիկ քահանայի վրա տարվա սկզբից: Մի երկիր, որ հիմնականում բնակեցված է մահմեդականներով, սակայն հանդսիանում է խիստ աշխարհիկ պետություն եւ հպարտանում է իրենց հավատքի հանդուրժողականությամբ, հայտնում է Lenta.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---