Californian Courier. Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի հաստատումը հետաձգվել է

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ֊-ի նոր դեսպան Ռիչարդ Հոգլանդի հաստատումը Սենատում հետաձգվել է անորոշ ժամանակով, պնդում է Լոս Անջելեսում լույս տեսնող Californian Courier թերթը: Թերթը գրում է, որ դա արվել է` հաշվի առնելով ամերիկահայերի, Կոնգրեսի անդամների եւ լրատվամիջոցների հնչեցրած քննադատությունը Հայաստանում ԱՄՆ գործող դեսպան Ջոն Էվանսի հետկանչի առնչությամբ:



«Անցած շաբաթ Սենատի արտաքին հարաբերություների հարցերի հանձնաժողովը քննարկեց երեք երկրներում` Իռլանդիայում, Շվեյցարիայում եւ Հայաստանում նոր դեսպանների թեկնածությունները: Իռլանդիայում եւ Շվեյցարիայում նոր դեսպանները նույն օրը հաստատվեցին հանձնաժողովում, իսկ հաջորդ օրը` Սենատում: Մինչդեռ Հայաստանում նոր դեսպանի թեկնածության հաստատումը հետաձգվեց անորոշ ժամանակով, եւ հայտնի չէ, թե ե՞րբ է հանձնաժողովը կրկին անդրադառնալու այդ հարցին»,- գրում է Californian Courier-ը:



Հանձնաժողովի մի շարք անդամներ, այդ թվում` նախագահության նախկին թեկնածու Ջոն Քերին, գրավոր հարցումներ են ներկայացրել` խնդրելով Հոգլանդին պարզաբանել , թե ինչ ցուցումներ է ստացել ԱՄՆ պետական դեպարտամենտից Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ: Թերթը փաստում է, որ անցած շաբաթ հանձնաժողովում կայացած քննարկման ժամանակ սենատորները մի շարք սուր հարցադրումներ արեցին` կապված դեսպան Ջոր Էվանսի վաղաժամկետ հետկանչի հետ:



Ամերիկյան եւ հայկական լրատվամիջոցները բազմիցս ենթադրություն են արել, որ Էվանսը հետ է կանչվում այն պատճառով, որ հրապարակավ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---