Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն չի կարգավորի ԼՂՀ եւ Ադրբեջանի հակամարտությունը 5 հուլիսի 2006 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն մեծ հաշվով չի լուծում դիմակայությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ, «Ռեսպուբլիկա Առմենիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է արտաքին քաղաքականության հարցերով ԼՂՀ նախագահի խորհրդական Արման Մելիքյանը: Նրա խոսքերով, հայտնի չէ, արդյոք Ադրբեջանը դրան կհամաձայնի 5 կամ 10 տարի հետո, որն այսօր հղում է կատարում իր Սահմանադրությանը` հայտարարելով, որ այն թույլ չի տալիս այդպիսի որոշումներ կայացրել բնակչության մի մասի կողմից: «Հետաձգված հանրաքվեի գաղափարը ինչ-որ մեխանիզմ է ենթադրում, որի շնորհիվ կարելի է միջանկյալ որոշում գտնել, որը կաջակցի ոչ թե հակամարտության վերջնական որոշմանը, այլ հեռահաղորդակցության ուղիների բացմանը: Իհարկե, 5-10 տարին բավականին մեծ ժամկետ է: Եվ այդ հեռահաղորդակցությունների բացման եւ աշխատանքի շնորհիվ կարող են կարգավորվել տարածաշրջանային եւ ավելի լայն բնույթի աշխարհաքաղաքական խնդիրներ»,- նշել է Արման Մելիքյան` չբացառելով, որ հետաձգված հանրաքվեն ուղղված է երրորդ երկրների խնդիրների լուծմանը, որոնք իերնց շահերից ելնելով հետաքրքված են, որ այդ հաղորդակցությունները աշխատեն եւ սպառնալիքի չենթարկվեն 5 կամ 10 տարվա ընթացքում:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |