Ռոբերտ Քոչարյանն Իրկուտսկում տեղի ունեցած ավիաաղետի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին10 հուլիսի 2006 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն Իրկուտսկում տեղի ունեցած ավիաաղետի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, խորապես սգում եւ Ձեզ հետ միասին կիսում ենք Իրկուտսկում տեղի ունեցած ավիաաղետի հետ կապված կորստի վիշտը, որի հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհեր եղան: Թույլ տվեք հայ ժողովրդի անունից եւ անձամբ իմ կողմից անկեղծ ցավակցություն հայտնել Ձեզ, զոհվածների հարազատներին ու մտերիմներին, ինչպես նաեւ արագ ապաքինում ցանկանալ տուժածներին»:Նշենք, որ S7 ավիաընկերության (Սիբիր) Ա-310 ինքնաթիռը վթարի ենթարկվեց Իրկուտսկի օդանավակայանում վայրէջքի գնալիս: Այն դուրս է եկել թռիչքուղուց, բախվել է շինությանն ու հրդեհվել: Ինքնաթիռում եղած 203 հոգուց 124-ը զոհվել են: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |