«Լոս Անջելես Թայմսը» կոչ է անում Սենատին կասեցնել Ռ.Հոգլանդի թեկնածության քննարկումները

PanARMENIAN.Net - «Լոս Անջելես Թայմսի» կիրակնօրյա համարում հրապարակվել է «Ասե՞լ, որ դա չարիք է» խմբագրական հոդվածը, որտեղ դատապարտել է ԱՄՆ Պետդեպարտամենտի դիրքորոշումը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման հարցում: Հոդվածը խիստ քննադատության է ենթարկում Ջորջ Բուշի վարչակազմին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսին ետ կանչելու համար, որի պատճառը Հայոց ցեղասպանության մասին նրա հայտարարությունն էր: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամների մեծ մասը իր անհանգստությունն է հայտնել այդ հարցի առնչությամբ: «Լոս Անջելես Թայմսը» կոչ է անում Սենատին կասեցնել Ռ.Հոգլանդի թեկնածության քննարկումները, մինչեւ նա չճանաչի Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---