Թուրքիան կարող է օգտագործել Իսրայելի օրինակն ու զորքեր մտցնի Իրաք21 հուլիսի 2006 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան կարող է օգտագործել Իսրայելի օրինակն ու զորքեր մտցնի Իրաք` Քրդական աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) կայանների ոչնչացման համար: Այդ մասին Երեւանում հայտարարել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար, ՀՅԴ Դաշնակցության Բյուրոյի արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, այդպիսի քայլի Թուրքիան կարող է դիմել միայն ԱՄՆ-ի աջակցության դեպքում: Միեւնույն ժամանակ, ՀՅԴ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչն ընդգծեց, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի վերջին հայտարարությունները հիմնականում ներքին օգտագործման համար են: «Թուրքիայում շուտով ընտրություններ են եւ լրիվ հասկանալի է, որ Էրդողանը պետք է պոպուլիստական հայտարարություններ անի: Դա վերաբերում է նաեւ ԵՄ-ում Թուրքիայի հնարավոր անդամակցությանը: Նրանք իրենք շատ լավ հասկանում են, որ բանակցությունների 10-15 տարին վերջը չէ եւ հնարավոր է, որ Թուրքիան երբեք չդառնա Եվրամիության լիիրավ անդամ»,- ասել է Մանոյանը:Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ Էրդողանի ընտրությունը Թուրքիայի նախագահի պաշտոնում չի դառնա քեմալական դարաշրժանի վերջը: «Վարչապետի գլխավորած իսլամիստները պարզապես ցանկանում են սահմանափակել Գլխավոր շտաբի գործնեության դաշտը, որ որոշում է Թուրքիայի արտաքին եւ ներքին քաղաքականությունը»,- ընդգծել է Կիրո Մանոյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |