Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խումբը կքննարկի Մեթյու Բրայզայի` տարածաշրջան կատարած այցի արդյունքները

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են հերթական խորհրդատվություններն անցկացնել Փարիզում օգոստոսի սկզբին: Այդ մասին հայտնել է ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Հանդիպման հիմնական նպատակն է քննարկումներ անցկացնել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հակամարատության տարածաշրջան կատարած այցի արդյունքների առումով: Յ. Մերզլյակովի խոսքերով, այժմ հայտնի չէ` ինչ որոշումներ կընդունվեն հանդիպման ժամանակ եւ արդյոք կքննարկվի կողմերի հանդիպման հերթական փուլը կազմակերպելու հարցը: «Մենք դա կորոշենք, երբ հանդիպենք: Ես չգիտեմ գնահատականները, որոնցով հանդես կգա ամերիկացի համանախագահը: Նա այդ պահի դրությամբ վերջին շփումները կունենա նախագահների հետ եւ երեւի ինչ-որ գնահատականներ կանի: Այդ ժամանակ կտեսնենք»,- ընդգծել է ռուս դիվանագետը, հայտնում է Թրենդը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---