Օրհան Փամուկը արդարացվել է թուրքական դատարանի կողմից29 հուլիսի 2006 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի դատարանը հուլիսի 28-ին արդարացրել է թուրք հայտնի գրող Օրհան Փամուկին, ով մեղադրվում էր «թուրք ազգին բարոյական վնաս հասցնելու, վիրավորելու, նսեմացնելու եւ կեղծ մեղադրանքներ ներկայացնելու մեջ»: Ինչպես հիշեցնում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում կատարելով AP-ին, շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցում Փամուկն ասել էր, թե Թուրքիայում «մեկ միլիոն հայ եւ 30 հազար քուրդ է սպանվել»: Ազգայնամոլ փաստաբան Քեմալ Քերինջիզը եւ հինգ այլ ազգայնամոլներ պահանջել էին, որ Փամուկը նրանցից յուրաքանչյուրին որպես փոխհատուցում վճարի 4500 դոլար, սակայն դատարանն այսօր չբավարարեց նրանց հայցը: Քերինջիզը ավելի վաղ կրկին հայց էր ներկայացրել դատարան, սակայն այս տարվա հունվարին դատարանը կարճել էր գործը` տեղի տալով քննադատությանը: Եվրամիությունը, որի անդամակցությունն է հայցում Թուրքիան, եւս չափազանց խիստ արաձագանքեց Փամուկի գործին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |