Ռուսաստանը կոչ է անում Վրաստանին դուրս բերել ռազմական ստորաբաժանումները Կոդորի կիրճից

PanARMENIAN.Net - Կոդորի կիրճ վրացական ստորաբաժանումների ներխուժումը հանդիսանում է 1994 թվականի մայիսի 14-ի զինադադարի եւ ուժերի բաժանման համաձայնագրի ուղղակի խախտում: «Ոստիկանական գործողության» ներքո լայնածավալ ռազմական գործողություններ են անցկացվել ռուսական սահմանների անմիջապես մոտակայքում: Թբիլիսիում մտադրություն է հնչում Կոդորում ռազմական ներկայությունը պահպանելու եւ այնտեղ այսպես կոչված «Տարագտրության մեջ Աբխազիայի կառավարություն» բերելու վերաբերյալ: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ` «Կոդորի կիրճում իրադրության վերաբերյալ»:



Փաստաթղթում ընդգծվում է, որ ՌԴ-ն համաձայն է աբխազյան կողմի կարծիքի հետ, որ վրաց ղեկավարության գործողությունները Կոդորի կիրճում եւ նրա հեռանկարային ծրագրերը կարող են բերել իրադարձությունների վտանգավորր զարգացման, լարվածության եւ անկանխատեսելի հակամարտության:



«Ռուսական կողմը կոչ է անում վրացական ստորաբաժանումների դուրս բերմանը Կոդորի կիրճից եւ բանակցությունների շարունակությանը գոյություն ունեցող ձեւաչափերի շրջանակներում, ինչը պայմաններ կստեղծի վրաց-աբխազական հակամարտության քաղաքական խաղաղ կարգավորման ճանապարհով առաջանալու համար»,- նվում է հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---