Մոսկվայի կենտրոնում ինքնաձիգից մի հայ է սպանվել 7 օգոստոսի 2006 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Կիրակի օրը Մոսկվայում «1905 թվականի փողոց» մետրոյի կայարանի մոտ անհայտ անձինք կրակ են բացել ինքնաձիգից` ռեստորանից դուրս եկող մի տղամարդու վրա: Բազմաթիվ հրազենային վերքերով նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: «Զոհվածի անձը հաստատվել է` դա հայաստանցի Արմեն Օսիպյանն է, որի գործունեության ոլորտը եւ հանցագործության դրդապատճառները պարզաբանվում են»,-նշել է դատախազության ներկայացուցիչը: Հարձակվողին, որի անձը դեռեւս չի հաստատվել, հաջողվել է թաքնվել: Հանցագործության զենքը` ինքնաձիգը, նա նետել է հարձակման վայրի հարեւանությամբ: Տվյալ փաստով Մոսկվայի Կենտրոնական շրջանի դատախազությունը հարուցել է քրեական գործ, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով Մոսկվայի դատախազության մամլո ծառայությանը: Ըստ չհաստատված տեղեկությունների, սպանության դրդապատճառ կարող էր լինել Արմեն Օսիպյանի մասնագիտական գործունեությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |