Յարոսլավլում կառուցվում է հայկական եկեղեցի 6 սեպտեմբերի 2006 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Յարոսլավլի մարզի փոխնահանգապետ Նիկոլայ Վորոնինը հանդիպել է ռուսաստանյան Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ընկերության ներկայացուցիչներ Գենադի Գոլիկովի եւ Վալերի Պալակյանի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը: Նրա խոսքերով, հանդիպմանը քննարկվել են ընկերության անդամների մասնակցության հարցը տարբեր ազգությունների ժողովրդների ավանդական եղբայրական հարաբերությունների ամրապնդման, նրանց միջեւ ազգամիջյան խաղաղության եւ հաշտության, Յարոսլավլի մարզի ընդհանուր զարգացմանն ուղղված արգասաբեր համագործակցության, Հայաստանի Հանրապետության հետ ուղղակի բազմակողմ կապերի ստեղծման գործում: Անդրադարձ է եղել նաեւ համագործակցության հարցերին ռուս ուղղափառ Սուրբ Տիխոնի տաճարի եւ Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցու կառուցման գործում, որոնք կառուցվում են Հյուսիսային` Յարոսլավլի ամենախոշոր բնակելի թաղամասում, ինչպես նաեւ Ռուսաստանի ժողովրդների մշակութահոգեւոր ժառանգության պահպանման հարցերին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |