ՄԱԿ-ում շարունակվում են բանակցությունները Ղարաբաղում հրդեհների վերաբերյալ բանաձեւի նախագծի շուրջ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի երեկ կայանալիք ընդլայնված նիստը, որտեղ պետք է քննարկվեր բանաձեւի նախագիծը, որը կոչ է անում միջազգային հանրությանը օժանդակել Լեռնային Ղարաբաղում հրդեհների մարմանը եւ դրանց հետեւանքների վերացմանը, հետաձգվել է: Գլխավոր վեհաժողովի նիստը, որն ըստ օրակարգի հարցի, վերնագրվել էր «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում», պետք է տեղի ունենար օրվա երկրորդ կեսին: Սակայն Գլխավոր վեհաժողովի եւ Տնտեսական եւ Սոցիալական խորհրդի գործերով տնօրեն Մարգարետ Կելին հայտարարել է, որ բանաձեւի ներկայացված նախագծի շուրջ շարունակվում են «ինտենսիվ բանակցությունները» եւ որոշվել է հետաձգել ընդլայնված նիստը մինչեւ չորեքշաբթի առավոտյան:



Ավելի վաղ Գլխավոր վեհաժողովի 61-րդ նիստի նախագահի մամլո քարտուղարը հաղորդել է, որ Հայաստանի պատվիրակությունն արդեն պահանջել է քվեարկության դնել բանաձեւի նախագիծը, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---