Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Լոնդոնում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա իրավիճակը կքննարկի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի խոսքերով, նա արդեն համաձայնություն է տվել Լոնդոնում սեպտեմբերի 13-ին կայանալիք հանդիպմանը:



Մամեդյարովը նաեւ նշել է, որ Հայաստանի ԱԳՆ Վարդան Օսկանյանի հետ իր հանդիպումը այդ ժամանակահատվածում կարող է եւ չլինել: Նա ենթադրել է, որ ամենայն հավանականությամբ, Ղարաբաղյան հարցի կարգավորման հետագա ուղիները նախարարները համանախագահների հետ յուրաքանչյուրն առանձին կքննարկեն, հայտնում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---