ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾՅԱԼ ԱՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ ՉԷ

PanARMENIAN.Net - Թուրքմենստանի նախագահ Նիյազովի դեմ մահափորձի մասնակցության կասկածով ձերբակալված Արամ Աթանեսյանը չի կապվել Աշգաբադում Հայաստանի դեսպանության հետ: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանն է հայտնել այդ երկրում Հայաստանի հյուպատոս Գարիկ Իսրայելյանը, «հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքմենստանի ԱԳՆ ոչ մի հարցում չի ուղարկել մեր դեսպանություն, կարելի է ենթադրել, որ Արամ Աթանեսյանը ՀՀ քաղաքացի չէ»: Ինչպես պատասխանել են Հայաստանի ներկայացուցչության հարցմանը Թուրքմենստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում, այնտեղ պաշտոնական տեղեկատվություն չկա Աթանեսյանի մասին: Դիավանգետի խոսքերով, ՀՀ դեսպանությունը մտադիր չէ որեւէ քայլ ձեռնարկել այս ուղղությամբ, մինչեւ պաշտոնական հարցում չստանա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---