Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների մակարդակով բանակցությունները կանցնեն սեպտեմբերի 13-ին Լոնդոնում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների հերթական փուլը` Ադրբեջանեի եւ Հայստանի ԱԳՆ ղեկավարների մակարդակով` Ղարաբաղյան հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, կանցնի Լոնդոնում սեպտեմբերի 13-ին, հայտնում է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Ամենայն հավանականությամբ, բանակցությունների ձեւաչափը կլինի այնպիսին, որ մենք ամենքս առանձին կհանդիպենք համանախագահներին»,- նշել է Է. Մամեդյարովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ չորեքշաբթի օրը: «Ես արդեն համաձայնություն եմ տվել սեպտեմբերի 13-ին Լոնդոնում համանախագահների հետ հանդիպմանը»,- ասել է նախարարը, հայտնում է «Ինտերֆաքսը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---