ՄԱԿ-ի բանաձեւը Ղարաբաղում հրդեհների վերաբերյալ կարելի է ընդունելի համարել Ստեփանակերտի համար11 սեպտեմբերի 2006 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով վերջնական արդյունքը, ավելի ստույգ` շրջակա միջավայրի վրա հրդեհների երկարաժամկետ եւ կարճաժամկետ ազդեցությունը գնահատելու նպատակով ՄԱԿ-ի փորձագետների աջակցությամբ տարածաշրջան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մտադրությունը, տվյալ բանաձեւը կարելի է ընդունելի համարել ԼՂՀ համար: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: Ավելին, ընդգծել է նա, տվյալ հարցը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների նախաձեռնության տրամաբանական շարունակությունն է: ԼՂՀ իշխանությունները խստորեն անհանգստացած էին հրդեհների հետեւանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ, որոնք մեծ վնաս են պատճառել մեր հանրապետության գյուղատնտեսությանը եւ սպառնում էին վերածվել էկոլոգիական աղետի: Այդ առթիվ ԼՂՀ ԱԳՆ-ն հունիսի 15-ին նոտայով դիմել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակ` պահանջելով ճգնաժամ- դիտարկում անցկացնել Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտում: ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի խոսքերով, երկշաբաթյա ուշացումով ԵԱՀԿ առաքելությունը անց է կացրել մի շարք դիտարկումներ, որոնց արդյունքներով կազմվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի զեկույցը, որում հերքվել են ադրբեջանական կողմի մեղադրանքները իբրեւ թե ԼՂՀ անվտանգության գոտում գտնվող բնակավայրերի հրկիզումների մասին: Այդպիսով, ԼՂՀ իշխանությունները առաջինն են դիմել ԵԱՀԿ` տարածաշրջան դիտարկման խումբ ուղարկելու խնդրանքով, ինչը, սակայն, լռության է մատնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ հնչեցված հայտարարության մեջ: «Սակայն, եթե ԵԱՀԿ բարձր պաշտոնյայի զեկույցը լրացուցիչ հաստատման կարիք ունի, ապա մենք պատրաստ ենք ընդունել ԵԱՀԿ նոր առաքելություն` ադրբեջանական առասպելները հերթական անգամ ցրելու նպատակով»,-նշել է Գ.Պետրոսյանը: Նրա խոսքերով, ինքնին անընդունելի է ՄԱԿ-ում տվյալ հարցի դրվածքը եւ բանաձեւի որոշ ձեւակերպումներ: ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա դրված հարցերի լուծումը ՄԱԿ-ի հարթություն տեղափոխելու փորձերը ոչ միայն չեն կարող աջակցել բանակցային գործընթացի առաջընթացին, այլեւ հեռացնում ենղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր հեռանկարը: «Հատուկ հիշատակության է արժանի այն փաստը, որ տվյալ բանաձեւը, ավելի ստույգ, նրա բովանդակային մասը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխհամաձայնության արդյունք է, ինչը հատկապես վերջին տարիներին կողմերի միջեւ վստահության միջոցների բացակայության պայմաններում հազվադեպ երեւույթ է եւ կարելի է միայն ողջունել: Գտնում ենք, որ տվյալ կարգի նախագծերը պետք է քննարկվեն հակամարտության բոլոր երեք կողմերի մասնակցությամբ, որպեսզի հիմնախնդիրներ չծագեն ընդունված որոշումների կիրառման ժամանակ, մանավանդ որ այդ որոշումները վերաբերում են բացառապես Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքներին: ԼՂՀ դիրքորոշումը մնում է անփոփոխ` մենք մտադիր ենք շարունակել համագործակցությունը միջազգային կառույցների հետ եւ պատրաստ ենք օժանդակել բացառապես չեզոք երկրների փորձագետներից կազմված ԵԱՀԿ կողմից ուղարկվող փորձագետների խմբին»,-ամփոփել է Գ.Պետրոսյանը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |