ՎՈՒԱՄ-ը պատրաստվում է ՄԱԿ-ի նստաշրջանի օրակարգում ներառել հակամարտությունների վերաբերյալ հարցը12 սեպտեմբերի 2006 - 17:53 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ուկրաինայի պատվիրակությունը ՎՈՒԱՄ-ի գործընկերների հետ փորձելու է նստաշրջանի օրակարգ նոր կետ մտցնել. «ՎՈՒԱՄ տարածքում ձգձգվող զինված հակամարտությունները, եւ դրանց հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման համար»: Այդ մասին Կիեւում հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Անդրեյ Դեշիցան:Նրա խոսքերով, ՎՈՒԱՄ երկրների կողմից մշակվել եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին համապատասխան մեմորադում է հղվել` տվյալ հարցը օրակարգ մտեցնելու հիմնավորումներով: «Ուկրաինական կողմը ելնում է նրանից, որ տվյալ նախաձեռնության իրականացումը կխթանի մեր գործընկերներ Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքներում սառեցված հակամարտությունների կարգավորման ակտիվացման անհրաժեշտության նկատմամբ միջազգային հանրության ուշադրության սեւեռման հարցին: Գլխավոր կոմիտեի կողմից հարցի դրական քննարկման դեպքում, ՎՈՒԱՄ երկրները պատրաստվում են ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւի նախագիծ առաջարկել նստաշրջանի մասնակիցներին»,- նշել է Ուկրաինայի ԱԳն մամլո քարտուղարը, հայտնում է «Թրենդը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |