Կովկասցիների ջարդեր Սարատովի մարզում` 1 մարդ սպանվել է, 5-ը վիրավոր են15 սեպտեմբերի 2006 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Սարատովի մարզի Վոլսկ քաղաքում զանգվածային ծեծկռտուքի ժամանակ 1 մարդ սպանվել է, մի քանիսը գտնվում են վերակենդանացման բաժնում: Հաղորդագրություններն այն մասին, թե ինչ է պատահել, շատ ծայրահեղ են: Որոշ տվյալներով, տեղի «Գալակտիկա» ակումբում երկու երիտասարդներ վիճել են հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ծավալված ծեծկռտուքին մասնակցել է 10-ից ավելի մարդ: Միլիցիան պատահարի վայրում հայտնաբերել է երեք վիրավորների, որոնցից մեկը հետագայում զոհվել է: Քաղաքի իշխանություններից պաշտոնական հաղորդագրություններ չեն եղել: Հայտնի է, որ Վոլսկում ապրում են բազմաթիվ վերաբնակներ հարավային հանրապետություններից: Դատախազությունում հաստատեցին, որ ծեծկռտուք իսկապես եղել է, սակայն հայտարարել են, թե Կոնդոպոգայի իրադարձությունների նման բան չի կատարվել` բախումը եղել է կենցաղային հողի վրա: Այժմ քաղաքում նորմալ իրավիճակ է: Տվյալ պահի դրությամբ միլիցիան անցել է աշխատանքի խստացված ռեժիմի: Տարածքը գտնվում է միլիցիայի ստորաբաժանումների շուրջօրյա հսկողության տակ: Մինչդեռ, իրավապահ մարմինները չեն հաստատում ԶԼՄ-ների տեղեկատվությունը Վոլսկում կատարված անկարգությունների մասին: «Քաղաքում նորմալ իրավիճակ է»,-հայտարարել է Վոլսկի Ներքին գործերի վարչության օպերատիվ հերթապահը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |