ԼՂՀ Սահմանադրությունը թույլ կտա մոտեցնել Ղարաբաղի միջազգային ճանաչումը15 սեպտեմբերի 2006 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կողմից «ադրբեջանական հողերի օկուպացման» մասին հարցը ՄԱԿ-ի մակարդակով Բաքուն առաջին անգամը չէ, որ բարձրացնում է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետ Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքերով, 2004 թվականին արդեն նախատեսվում էր այդ հարցն ընդգրկել Գլխավոր վեհաժողովի օրակարգում: «Սակայն թեմայի քննարկումը հետաձգվեց անորոշ ժամանակով; հետագայում Բաքուն եւ Երեւանը հասան փոխզիջման` Ադրբեջանը «հանում է» իր հայտը, իսկ հայկական կողմը տալիս է իր համաձայնությունը ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունների մուտքը ԼՂ կողմից վերահսկվող տարածքներում արտոնելու հարցում: 2005 թվականի ձմռանը առաքելությունը, լինելով բոլոր յոթ վիճահարույց շրջաններում, հրապարակեց զեկույց, ըստ որի Հայաստանը եւ Լեռնային ղարաբաղը ծրագրային բնակեցում չեն իրականացնում այդ շրջաններում»,-նշել է ռուս քաղաքագետը: Սերգեյ Մարկեոնովը գտնում է, որ «հայկական ագրեսիայի» նկատմամբ ուշադրության սեւեռման նոր փորձը պատահական չէ: «ԼՂՀ-ն շուտով կմիանա հետխորհրդային տարածքի չճանաչված պետական կազմավորումների «հանրաքվեների շքերթին». 2006 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում կանցնի Հանրապետության հիմնական օրենքի նախագծի համար քվեարկությունը: Հանրապետության սահմանադրության հիմնական հարցը իշխանությունների բաժանման եւ նախագահի, խորհրդարանի եւ կառավարության միջեւ իրավասությունների տեղաբաշխման հարցը չէ, այլ տարածքային հարցն է. որտեղ է սկսվում եւ որտեղ է ավարտվում հայրենիքը ղարբաղցիների համար` սա է ԼՂՀ Գլխավոր օրենքի շուրջ քաղաքական քննարկումների հիմնական հարցը: Ստեփանակերտում համոզված են, որ երեք ամիս հետո տեղի կունենա հանրապետության տարածքային եւ քաղաքական ինստիտուտացումը: Եւ կայացած հանրապետության վերջին տարր հանդիսացող Սահմանադրությունը թույլ կտա էապես մոտեցնել Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման օրը»,- ընդգծել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |