Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում քննարկում են ԼՂՀ Սահամանադրության նախագիծը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովում հինգշաբթի օրը ԼՂՀ Սահմանադրության նախագծին նվիրված լսումներ են անցել` պատգամավորական կուսակցությունների եւ խմբավորումների, ինչպես նաեւ հանրապետությունում գործող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Լսումների ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր` կապված ԼՂՀ կառավարման ադմինսիտրատիվ-տարածքային համակարգի զարգացման, կառավարման ձեւավորման մեջ հանրապետության խորհրդարանի դերի, մարդու հիմնարար իրավունքների հետ: Խորհրդարանական լսումների ժամանակ ներկա են եղել Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը եւ ԼՂՀ Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարը` հանրապետության գլխավոր դատախազ Արմեն Զալինյանը: Հաստատված ժամանակացույցի համաձայն, ԼՂՀ Սահմանադրության նախագծին նվիրված հերթական խորհրդարանական լսումները կկայանան այսօր` հանրապետության հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---