Հոլանդիայի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել Հայաստանին եւ Թուրքիային հայացք գցել անցյալին

PanARMENIAN.Net - Նիդերլանդների արտգտործնախարար Բերնարդ Բոտը դիմել է Հոլանդիայի թուրքական համայնքին, կոչ անելով հանգիստ վերաբերվել թուրք թեկնածուների հեռացմանը կուսակցական ցուցակներից Հայոց ցեղասպանության ժխտման համար: Նրա խոսքերով, յուրաքանչյուր կուսակցություն հեռացման մասին որոշում է կայացնում ինքնուրույն: Այցելելով Ռոտերդամում ռամադան ամսվա ավարտին նվիրված տոնը, որը կազմակերպել էր «Զաման» թերթը, նա գնահատական է տվել թուրք թեկնածուների հետ կապված ճգնաժամին, որոնք հետ են կանչվել երկրի գլխավոր ընդդիմադիր Աշխատանքային կուսակցության, ինչպես նաեւ Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Կոչ անելով Հայաստանին եւ Թուրքիային հայացք նետել անցյալին, Բոտն ավելացրել է, որ Հայոց ցեղասպանության հարցը չպետք է լարվածություն առաջացնի համայնքների միջեւ, մինչեւ որ այդ խնդրի շուրջ համաձայնություն ձեռք բերվի, հիմնված լուրջ եւ մանրակրկիտ ուսումնասիրության վրա, գրում է «Զամանը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---