Նոյեմբերի 4-ին տեղի կունենա Աղթամար եկեղեցու բացումը

PanARMENIAN.Net - Աղթամար եկեղեցու բացումը, ամենայն հավանականությամբ, կկատարավի նոյեմբերի 4-ին: Եկեղեցու վերանորոգման աշխատանքը ստանձնած Ջահիդ Չերթանլըն ասել է, որ նորոգումը սկվել է 2005-ի մայիսին եւ ավարտված է համարվում 2006 թվականի օգոստոսի 30-ից: «Այս նպատակով մինչ օրս ծախսվել է 2 միլիոն 600 հազար նոր թուրքական լիրա: Նորոգման աշխատանքները կատարվել են հինգ մասնագետների վերահսկողությամբ: Նորոգման ընթացքում մաքրվել են եկեղեցու պատերի վրա քանդակված դեմքերը, որմնանկարները, նորոգվել է տանիքը, հատակը, տեղադրվել են պատուհանները: Աշխատանքի ընթացքում հայտնաբերվել են հարակից երեսուն սենյակներ, բայց այդ սենյակներին ձեռք չեն տվել, որովհետեւ ծրագրով նման բան նախատեսված չէր: Ներկայումս մաքրվում է շրջապատը, նորոգվում են Ճանապարհները, կառուցվում են նավամատույց, երթեւեկի շոգենավի տոմսերի վաճառքի խցիկ, գիշերելու սենյակ, սրճարան եւ հուշանվերների խանութ»,-ասել է թուրք ճարտարապետը: Չերթանլըն ասել է նաեւ, որ Բիթլիսում եկեղեցի է նորոգել, բայց այն գործածվում է սոցիալական նպատակներով: Ինչ վերաբերում է Աղթամարի վերանորոգմանը, որպեսզի հայերի հակազդեցությունը կանխվի, միշտ շփումներ են կայացել հայ ճարտարապետների եւ հայերի հետ: Վարչապետ Էրդողանը մեծ կարեւորություն է տվել այս վերանորոգմանը, ինչը կարող է նպաստել հայ-թուրքական հարաբերություններին եւ օրինակելի դառնալ ամբողջ աշխարհի համար: Բացումը հավանաբար կկատարվի նոյեմբերի 4-ին` վարչապետի կողմից: Չերթանլըն խոսել է նաեւ եկեղեցու պատմության մասին` նշելով, որ այն 10-րդ դարում կառուցվել է թագավորի Գագիկ Արծրունու կողմից, հաղորդում է «Երկիրը», հղում անելով Ստամբուլի «Մարմարա» օրաթերթին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---