Հոլանդիա. Նեբաաթ Ալբայրաքը հրաժարվել է Հայոց ցեղասպանության մասին իր հայտարարությունից 9 հոկտեմբերի 2006 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Հոլանդիայի խորհրդարանի պատգամավորության թեկնածու, ազգությամբ թուրք Նեբաաթ Ալբայրաքը հայտարարել է, որ երբեք չի ասել, թե ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, այդպիսով հերքելով ավելի վաղ տարածված հաղորդագրությունն այն մասին, որ իր հարցազրույցիներից մեկում նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Ես այնպիսի քաղաքական գործիչ չեմ, որ կարող է ոտնահարել սեփական ազգային ինքնությունը»,-հայտարարել է Ն.Ալբայրաքը: Ընդ որում նա նշել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նմանատիպ մեկնաբանություններ տվել է ինչպես թուրքական, այնպես էլ հոլանդական մամուլին: Նշենք, որ ինչպես նշվել է ավելի վաղ, այն բանից հետո, ինչ Հայոց ցեղասպանության հերքման համար կուսակցական ցուցկաներից հեռացվել են երեք էթնիկ թուրքեր,Նեբաաթ Ալբայրաքը HP/De Tijd ամսագրին հայտարարել է, որ 20-րդ դարասկզբում կատարված հայերի սպանությունները համարում է ցեղասպանություն` նշելով դրանց պատճառների հետազոտման անհրաժեշտությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |