ԵԱՀԿ ՄԽ. Վ.Օսկանյան եւ Է.Մամեդյարով բանակցությունները շատ բովանդակալից էին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Մոսկվայում տեղի ունեցած բանակցություններն Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ շատ բովանդակալից եւ օգտակար են եղել: Այդ մասին հաղորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, երկու նախարարները դրական են գնահատել անցած խորհրդակցությունները: «Չեմ կարծում, որ համանախագահները չեն կիսում նրանց կարծիքը»,-ասել է նա: Դիվանագետը հաղորդել է, որ ստանալով կողմերի պատասխանները «հիմնարար սկզբունքների» գծով առաջարկների վերաբերյալ, միջնորդները շարունակեցին խորհրդակցությունները: Մոսկովյան հանդիպմանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ուշադրությունը կենտրոնացել է «որոշ սկզբունքների այն տարրերի վրա, որոնց շուրջ տարաձայնություններ են եղել», ասել է Յու.Մերզլյակովը եւ հավելել, որ «մենք հուսով ենք, որ կողմերը կգան փոխըմբռնման» բանակցություններում, որոնք, հավանաբար, կշարունակվեն հոկտեմբերի 24-ին Փարիզում:



Դիվանագետը նշել է, որ մոսկովյան հանդիպման ժամանակ չի քննարկվել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպում կազմակերպելու մասին հարցը` դա կլինի Փարիզում կայանալիք բանակցությունների քննարկման առարկան: Յու.Մերզլյակովը հերքեց նաեւ ավելի վաղ տարածված հաղորդագրություններն այն մասին, թե հոկտեմբերի 17-ին Մինսկում ` ԱՊՀ երկրների գագաթնաժողովում կարող է տեղի ունենալ երկու երկրների նախագահների հանդիպումը: Ըստ դիվանագետի, հոկտեմբերի 17-ին Մինսկում ընդհանրապես չի նախատեսվում ԱՊՀ գագաթնաժողով, այն տեղի կունենա նոյեմբերին:



Յու.Մերզլյակովը հաղորդել է նաեւ, որ հոկտեմբերի 16-ի համար նախատեսվում է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստ: Քանի որ Հայաստանի նախարարը կարող է չմասնակցել այդ միջոցառմանը, որոշվել է նրանց հանդիպումը կազմակերպել հոկտեմբերի 24-ին Փարիզում, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---