Հայոց ցեղասպանություն. Թուրքիան սպառնացել է Ֆրանսիային 70 հազար հայերի տարհանմամբ

PanARMENIAN.Net - «Եթե Ֆրանսիայում հաստատվի Հայոց ցեղասպանութան հերքման համար քրեական պատասխանատվություն ենթադրող օրինագիծը, Թուրքիայից պետք է վտարվեն անօրեն գործնեությամբ զբաղվող 70 հազար հայ գաղթականները»: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այդ առաջարկով հանդես է եկել Թուրքիայի նախկին արտգործնախարար, Եվրոպայի խորհրդին համապատասխանելու հանձնախմբի նախագահ Յաշար Յակիշը: 400 հազար հայեր ընդգրկող ուժեղ լոբբիի գործնեության մասին պատմելով` Յ. Յակիշը հայտարարեց. «Թուրքիայում մաքսանենգությամբ են զբաղվում 70 հազար հայեր: Եթե թուրքական կառավարական մարմինները նրանց հիշեցնեն իրենք անօրեն գործողությունների մասին, նրանց համար շատ բարդ կլինի: Այդ մարդկանց վտարումը շատ կանհանգստացնի Հայաստանին: Կարող եմ ասել, որ Ֆրանսիայի սխալի համար պատասխան է տալիս Հայաստանը: Ճիշտ է, Հայաստանը եւս պետք է ընկալի իր պատասխանատվությունն այս հարցում»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---