Թուրքիան «մեծ անարդարություն է» համարում Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը11 հոկտեմբերի 2006 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունումը «մեծ անարդարություն» կլինի Թուրքիայի համար: Այդ մասին հոկտեմբերի 11-ին լրագրողներին է հայտարարել Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Թուրան Մորալին: Նա նշել է, որ Ֆրանսիայի այդ քայլը մտահոգության պատճառ է դարձել Թուրքիայում: «Ֆրանսիայի կառավարության ձեռնարկած քայլը շատ պարզունակ է: Նման օրենքի ընդունումն այնպիսի երկրի կողմից, ինչպիսին Ֆրանսիան է, իր խոսքի ազատությամբ, ափսոսանք է առաջացնում»,-նշել է Թ.Մորալին: Դիվանագետը համարում է, որ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը կխոչընդոտի Թուրքիայի անդամակցությանն Եվրամիությանը: Թ.Մորալին նշել է նաեւ, որ Թուրքիայի կառավարությունը ողջունում է Ադրբեջանի խորհրդարանի դիրքորոշումն այս հարցում ցուցաբերած աջակցության համար: «Երեկ մենք այդ առիթով զրուցել ենք արտերկրում բնակվող ադրբեջանցիների գործերով պետական կոմիտեում»,-ասել է նա: Թուրքիայի դեսպանը նաեւ երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կառավարությանը այդ հարցում ցուցաբերած աջակցության համար, հաղորդում է «Թրենդը»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |