Վաֆա Գուլուզադե. Իրավաբանորեն Ադրբեջանին ոչինչ չի կարող խանգարել պատերազմ սկսել11 հոկտեմբերի 2006 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի կառավարությունը որեւէ կազմակերպության առջեւ չի պարտավորվել պատերազմ չսկսել»,-հայտարարել է նախագահի նախկին խորհրդական, քաղաքականագետ Վաֆա Գուլուզադեն: Նրա խոսքերով, 1994 թվականի մայիսին կնքված հրադադարի մասին փաստաթղթում ասվում է «մինչեւ խաղաղության հաստատումը կրակը դադարեցնելու մասին»: «Դրանից բացի, Ադրբեջանն այլ պարտավորություններ չունի եւ երկրի ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ եթե չհաջողվի պայմանավորվել խաղաղ ճանապարհով, ապա հողերի ազատագրումը երկրի անբաժան իրավունքն է: Սակայն դա չի նշանակում, թե Ադրբեջանը պատերազմելու է: «Բոլորի, այդ թվում Եվրոպայի համար պարզ է, որ Ադրբեջանը չի պատերազմի»,-հայտարարել է Հեյդար Ալիեւի նախկին խորհրդականը: Նրա կարծիքով, «Ադրբեջանը միայն այն դեպքում կարող է իր վրա պարտավորություններ վերցնել, երբ կարողանա պատերազմում հաղթել Հայաստանին եւ Ռուսաստանին»: «Այ այն ժամանակ Եվրամիությունը կարող է խնդրել Ադրբեջանին, թե պարտավորվիր չհաղթել նրանց»,-գտնում է քաղաքագետը: Նա նաեւ նշել է, որ իրավաբանորեն Ադրբեջանին ոչինչ չի կարող խանգարել պատերազմ սկսել, չկան դրան խոչընդոտող որեւէ պարտավորություններ: Սակայն քաղաքագետը մեկ անգամ եւս նշել է, որ պատերազմը շատ բարդ տարբերակ է, քանի որ «օկուպանտը Ռուսաստանն է եւ խնդրի ռազմական լուծման դեպքում հարկ կլինի պատերազմել Ռուսաստանի դեմ», հաղորդում է «Media Forum»-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |