Թուրքիան պետք է ազնիվ լինի իր անցյալի հարցում13 հոկտեմբերի 2006 - 14:16 AMT PanARMENIAN.Net - «2004 թվականի դեկտեմբերից Նիդերլանդների կառավարությունը կոչ է անում հետեւողականորեն բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Թուրքիան պետք է ազնիվ լինի իր անցյալի հարցում եւ համաձայնի այդ պայմաններին»,- Reformatorisch Dagblad թերթում հայտարարել է Նիդերլանդների վարչապետ Ժան Պետեր Բալկենենդեն: Նրա խոսքերով, Թուրքիայում եւ նրա սահմաններից դուրս գտնվող մարդկանց անհանգստացնում է, որ նրանց դատական հետապնդում է սպասվում, եթե նրանք չճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Իր հերթին, հոլանդական խորհրդարանի պատգամավոր վան դեր Ստաայդը նշել է, որ Թուրքիայի հետ բանակցությունները` ԵՄ մտնելու հարցով, դասական օրինակ են հանդիսանում` ինչպես պետք է չէ դրանք տանել: Նրա գործընկեր Ռուովետը զարմացել է Թուրքիայի հնարավորությանը բանակցությունները ԵՄ հետ վարել իր պայմաններով:Հոլանդական խորհրդարանի կարծիքով, բանակցությունները պետք է դադարեցնել, եթե Թուրքիան չբացի ծովային եւ օդային սահմանները Կիպրոսի հետ, ընդգծվում է հոդվածում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |