Ղարաբաղում սկսվում են Սահմանադրության նախագծի հանրային քննարկումները

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին ԼՂՀ Ազգային ժողովում կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննության առնվեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության հանրային քննարկման կազմակերպման հարցերը: Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշեց, որ հանրային քննարկման նպատակով հոկտեմբերի 12-ին մի քանի հազար տպաքանակով հանրապետական «Ազատ Արցախ» թերթում կհրապարակվի Սահմանադրության նախագիծը` հանրային քննարկման նպատակով, որը նախատեսվում է իրականացնել մինչեւ հոկտեմբերի 21-ը: Կարծիքների փոխանակման արդյունքում հստակեցվեցին Սահմանադրության նախագիծը հանրապետության բոլոր բնակավայրեր հասցնելու եղանակները, ինչպես նաեւ քաղաքացիների հնարավոր դիտողություններն ու առաջարկությունները ստանալու մեխանիզմը, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---